Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

13.12.2016, 20:58
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Երիցյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր, հայտնի պետական գործիչ Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ։
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ցավակցական հեռագիր է հղել Երիցյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր, հայտնի պետական գործիչ Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Արմեն Երիցյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայրենի պետականության ամրապնդմանը: Երկար տարիներ անբասիր աշխատանքով իր նպաստը բերեց Հայաստանի ոստիկանության համակարգի զարգացմանը: Գնահատելի են նրա ջանքերը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հիմնովին վերակառուցման, արդիականացման և կայացման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում պետական գործչի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում», – նշվում է ցավակցական հեռագրում։

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը մահացել է երեքշաբթի 56 տարեկանում։–0–