Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Դավթյանը. աղբյուր

04.08.2016, 17:58
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո այսօր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։
ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Դավթյանը. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո այսօր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը, հաղորդում է tert.am–ը` հղում անելով  ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնին։

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին` խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, և ինքը օգոստոսի 4–ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները։–0–