Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՀՀ ավագ դպրոցները կստանան 330 նոր ուսումնական լաբորատորիաներ

04.07.2019, 14:20
Հայաստանում ավագ դպրոցները կստանան 330 նոր լաբորատորիա:
ՀՀ ավագ դպրոցները կստանան 330 նոր ուսումնական լաբորատորիաներ

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավագ դպրոցները կստանան 330 նոր լաբորատորիա: Այս մասին հինգշաբթի կառավարության նիստին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա, դրանք կլինեն բոլորովին նոր լաբորատորիաներ այնպիսի առարկաների գծով, ինչպիսիք են քիմիան, ֆիզիկան, կենսաբանությունը և աշխարհագրությունը:

«Բոլոր ավագ դպրոցները կհագեցվեն լաբորատոր սարքավորումներով: Անհրաժեշտություն կա նաև ուսուցիչների վերապատրաստման մեջ, քանի որ այնպիսի դեպքեր են եղել, երբ տրամադրվել են թանկարժեք սարքավորումներ, որոնք վերածվել են կահույքի համապատասխան հմտությունների բացակայության պատճառով», - ասաց Հարությունյանը:-0-