Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ՀՀ ԿԳՆ–ն դադարեցրել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորումը

05.06.2018, 18:37
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախարարությունը դադարեցրել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորումը։
ՀՀ ԿԳՆ–ն դադարեցրել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորումը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը 2017 թ.–ի բյուջեի կատարողականի լսումների ժամանակ տեղեկացրեց, որ նախարարությունը դադարեցրել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորումը։

«Հայկական բուհերը երկար տարիներ հիմնադրամ են փոխանցել հարյուր միլիոնավոր դրամներ, իսկ հիմնադրամն այդ միջոցների հաշվին պետք է օգներ ուսանողներին ուսման վարձի վճարման հարցում, սակայն դա արվել է ոչ անհատույց, և օգնության համար պահանջել են կամ մտնել ՀՀԿ–ի շարքերը, կամ ինչ–որ ձևով աջակցել կուսակցությանը», – ասաց նախարարը։

Հարությունյանն ասաց, որ հիմնադրամի ֆինանսավորումը դադարեցնելու մասին նրա որոշումը պետք է նպաստի նրան, որ բուհերն իրենց միջոցներով սկսեն օգնել իրենց ուսանողներին։

«Աշխատելով ԵՊՀ–ում` ես զարմանում էի, թե ինչու այդ գումարներով համալսարանն ինքը չէր կարող օգնել իր ուսանողներին», – ասաց նա։

Ավելի վաղ ՀՀ ՔԿ–ն տեղեկացրել էր, որ քննություն է տարվում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից հատկապես խոշոր չափի գումար յուրացնելու մասին դիմումի հիման վրա։–0–