Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-3

ՀՀ ԱԳՆ. Սերբիան չեղարկում է վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար

29.10.2019, 16:15
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Սերբիայի կողմից ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մասին տեղեկատվությունը:
ՀՀ ԱԳՆ. Սերբիան չեղարկում է վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Սերբիայի կողմից ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մասին տեղեկատվությունը:

«Սերբական կողմից բանավոր ստացված տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 26- ին Սերբիայի կառավարությունը ընդունել է որոշում սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար Սերբիա մուտքի արտոնագրերի պահանջի միակողմանի վերացման վերաբերյալ», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Որոշումը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից՝ որոշման ընդունումից 8 օր անց։ ՀՀ դեսպանությունը հարցի առնչությամբ դեռևս պաշտոնական գրություն չի ստացել։-0-