Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ ԱԳՆ. Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր կան

26.03.2018, 13:05
Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր կան։
ՀՀ ԱԳՆ. Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր կան

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր կան, տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter–ի էջում` հղում անելով ՌԴ–ում ՀՀ դեսպանատան հաղորդագրությանը։

«Նախնական տեղեկություններով Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների մեջ կան հայեր։ Հավելյալ տեղեկություններ կհայտնենք՝ դեսպանատնից դրանց ստանալուն պես», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մարտի 25–ին Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 64 մարդ։ Հրդեհը բռնկվել է շինության չորրորդ հարկում։–0–