Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Գումի մսի շուկայում ձիու մսի խմբաքանակ է հայտնաբերվել

25.10.2018, 20:21
Գումի մսի շուկայում ձիու միս է հայտնաբերվել։
Գումի մսի շուկայում ձիու մսի խմբաքանակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ 

«Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսկողական գործողությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,– նշվում է գերատչեսության հաղորդագրության մեջ։–0–