Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Եվրոպայի լավագույն սոմելյեն ցնցված է հայկական գինիներով (ՎԻԴԵՈ)

06.09.2017, 12:04
Ֆրանսիայի լավագույն գինեգործ Ֆրանկ Թոմասն իր մշակած բացառիկ մեթոդով համտեսել է տեղական գինին՝ բարձր գնահատելով նրա որակը։
Եվրոպայի լավագույն սոմելյեն ցնցված է հայկական գինիներով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Եվրոպայի 2000 թվականի լավագույն սոմելյե, Ֆրանսիայի լավագույն գինեգործ Ֆրանկ Թոմասը, որի մասնակցությամբ օրերս Երևանում անցկացվել է հայկական գինիների համտես և վարպետությա նդասընթաց, իր մշակած բացառիկ մեթոդով համտեսել է տեղական գինին՝ բարձր գնահատելով նրա որակը։

«Հայաստանն ինձ համար հետաքրքիր երկիր է, քանի որ այն գինու ծննդավայրերից մեկն է՝ հարուստ ավանդույթներով և պատմությամբ: Հայկական գինիները միջազգային շուկայում կարող են ուրույն տեղ զբաղեցնել՝ շնորհիվ խաղողի տեղածին սորտերից պատրաստվող տեսակների»,-նշել է սոմելյեն, հաղորդում է ՀՀ ԳՆ մամուլի ծառայությունը։

Ֆրանկ Թոմասը Հայաստան է ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «Dynamic Development Group International» կազմակերպության, «TOVMASYAN Exceptional Food and Beverage», «Ֆայնֆուդ» և  «Վելֆյուժն »ընկերությունների աջակցությամբ` ՀՀգյուղատնտեսության նախարարի խորհրդական, գյուղատնտես Արմեն Մեհրաբյանի հրավերով:–0–