Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Երևանում տեղի կունենա «Ողջույն Կենտրոնից» համերգային բազմաժանր ծրագիրը

26.08.2016, 14:12
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում կմեկնարկի «Ողջույն Կենտրոնից» խորագրով միջոցառումը:
Երևանում տեղի կունենա «Ողջույն Կենտրոնից» համերգային բազմաժանր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հյուսիսային պողոտայում, կմեկնարկի «Ողջույն Կենտրոնից» խորագրով միջոցառումը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Համերգային բազմաժանր ծրագիրը կուղեկցվի ուրախ երաժշտական և պարային համարներով, ինչպես նաև «Երևանի կրկես»-ի արտիստների` ակրոբատների, ծաղրածուների և աճպարարի հնարքներով:

Քաղաքապետարանից հիշեցնում են, որ «Երևանյան ամառ 2016»-ի շրջանակում միջոցառումներ են անցկացվել Երևանի բոլոր վարչական շրջաններում: -0-