Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Երևանից գործուղված բժիշկը կբուժի Եգիպտոսում վիրավորված հայ զբոսաշրջիկին

03.08.2017, 13:07
Երևանցի պրոֆեսորը մեկնել  է Կահիրե:
Երևանից գործուղված բժիշկը կբուժի Եգիպտոսում վիրավորված հայ զբոսաշրջիկին

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նովոստի–Արմենիա/. Երևանցի պրոֆեսորը մեկնել  է Կահիրե` Հուգանդայի լողափերից մեկում հարձակումից տուժած հայաստանցի զբոսաշրջիկին բուժելու նպատակով։ Այս մասին իր twitter–յան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։  

Հուլիսի 14-ին 28-ամյա տղամարդը հանրային լողափի տարածքից դանակով հասել էր Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափ, որտեղ հարձակվել էր օտարերկրյա զբոսաշրջիկների վրա: Երկու զբոսաշրջիկ Գերմանիայից զոհվել էին, իսկ   Հայաստանի, Չեխիայի, Ռուսաստանի քաղաքացիները վիրավորվել էին։ հուլիսի 15-ին հայ կանայք տեղափոխվել էին Կահիրե, նրանցից մեկը բարեհաջող վիրահատվել էր։ 

«ՀՀ ԱԳՆ–ի նախաձեռնությամբ` հայ զբոսաշրջիկի ապաքինմանը աջակցելու նպատակով առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆ. Ա.Հովհաննիսյանին»,–գրել է Բալայանը։-0-