Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Դիլիջանում 12–ժամյա ջրանջատում է նախատեսված

01.09.2017, 18:40
Դիլիջանում 12 ժամ ջուր չի լինի։
Դիլիջանում 12–ժամյա ջրանջատում է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Դիլիջանում 12–ժամյա ջրանջատում է նախատեսված։

Ինչպես հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, պլանային աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի  5-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մաքսիմ Գորկու, Վասիլև, Մյասնիկյան, Հակոբջանյան, Մխիթարյան, Աղայան, Մանթաշյան փողոցների, Կամոյի փողոցի և նրբանցքների  ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։–0–