Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Դավիթ Սանասարյանի և Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

22.06.2018, 19:36
Դադարեցվել է Դավիթ Սանասարյանի և Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
Դավիթ Սանասարյանի և Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննիչի կայացրած որոշումներով դադարեցվել է Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Ղումաշյանի, Հովհաննես Ղազարյանի, Գարիկ Առուստամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, հաղորդում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։

«Վերացվել են նաև նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–