Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Ազգային ժողովը ընդունել է փոխնակ մայրության մասին օրենքի լրացումները

29.09.2016, 12:44
Ազգային ժողովը ընդունեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի լրացումները, որոնք վերաբերում են փոխնակ մայրությանը:
Ազգային ժողովը ընդունել է փոխնակ մայրության մասին օրենքի լրացումները

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովը հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի լրացումները, որոնք վերաբերում են փոխնակ մայրությանը:

Ինչպես նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ամեն տարի Հայաստանում փոխնակ մոր ծառայություններին է դիմում 30-40 մարդ:

«Օրենքում արմագրվում է, որ փոխնակ մայրը որևէ իրավունք չունի երեխայի նկատմամբ: Լրացումներով նաև նախատեսվում է, որ միայնակ օտարերկրյացիները չեն կարող Հայաստանում դիմել փոխնակ մայրերի ծառայություններին», - ասաց Խաչատրյանը:

Ընդ որում, նա նշեց, որ լրացումներով նախատեսվում է նաև, որ կինը կարող է փոխնակ մայր լինել առավելագույնը երկու անգամ: -0-