Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Արցախի դպրոցների դասերը չեն չեղարկվելու սահմանին տիրող իրավիճակի պատճառով

05.05.2016, 11:20
Արցախի դպրոցների դասերը չեն չեղարկվելու ղարաբաղա–ադրբեջանական շփման գոտում իրավիճակի սրման պատճառով, Facebook–յան իր էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։
Արցախի դպրոցների դասերը չեն չեղարկվելու սահմանին տիրող իրավիճակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Արցախի դպրոցների դասերը չեն չեղարկվելու ղարաբաղա–ադրբեջանական շփման գոտում իրավիճակի սրման պատճառով, Facebook–յան իր էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։

«Սկսում եմ ավելի ու ավելի համոզվել, որ որոշ մարդիկ (ենթադրաբար մեր արևելյան հարևանները) միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում՝ ազդելու ընդհանուր հասարակության տրամադրության վրա:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ դպրոցական դասերը հետաձգելու ոչ մի պլան չկա, զուր եք ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում», – գրել է Բեգլարյանը։

Նրա խոսքով` դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչև կիսամյակի վերջ, և ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռք առնել:

«Խնդրում և պահանջում եմ անհիմն ու չճշտված տեղեկատվություն չտարածել, ժողովուրդ ջան», – նշել է Բեգլարյանը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–