Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-8

Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով

18.04.2018, 17:18
Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող` 20-ամյա Ռուսլան Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած քաջության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող` 20-ամյա Ռուսլան Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Համապատասխան հրամանագիր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է չորեքշաբթի` ապրիլի 18-ին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 2018 թվականի ապրիլի 17-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի բեկորային վնասվածքներ: -0-