Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Արայիկ Խանդոյանին` «Միայնակ գայլին», մեղադրանք է առաջադրվել

02.08.2016, 17:02
«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին նախաքննական մարմինը երեքշաբթի մեղադրանք առաջադրեց երկու հոդվածներով:
Արայիկ Խանդոյանին` «Միայնակ գայլին», մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլ) նախաքննական մարմինը երեքշաբթի մեղադրանք առաջադրեց երկու՝ պատանդ վերցնելու և ապօրինի զենք զինամթերք պահելու հոդվածներով, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, հղում անելով «Ազատություն» ռ/կ–ին։

Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշել է, որ իր պաշտպանը մեղադրանքը չի ընդունել և փաստաթղթերի տակ չի ստորագրել։

Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Խանդոյանի խափանման միջոցի հարցը դեռևս չի քննարկվել։–0