Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է 40 աստիճան շոգ. Հայպետհիդրոմետ

10.08.2016, 12:30
Օգոստոսի 11-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է 40 աստիճան շոգ. Հայպետհիդրոմետ

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Օգոստոսի 11-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշացնում է Հայպետհիդրոմետը։

Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:

Մասնավորապես, հանրապետության տարածքում օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին կլինի հարավային` 2–7 մ/վ արագությամբ:

Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-11-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10–ին ցերեկային ժամերին կանխատեսվում է +37...+38 աստիճան, իսկ հետագա չորս օրերի ընթացքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40–ի։ –0–