Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

ԱՆ–ն զգուշացնում է, որ եղանակի փոփոխությունը կարող է դառնալ ՍՇՎ–ի աշխուժացման պատճառ

16.03.2016, 12:21
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի տեղեկացմամբ հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, ինչի հետևանքով մինչև մարտի վերջ օդի ջերմաստիճանը կնվազի։
ԱՆ–ն զգուշացնում է, որ եղանակի փոփոխությունը կարող է դառնալ ՍՇՎ–ի աշխուժացման պատճառ

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի տեղեկացմամբ հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, ինչի հետևանքով մինչև մարտի վերջ օդի ջերմաստիճանը կնվազի։

Այս կապակցությամբ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ եղանակի նման փոփոխությունները կարող են պատճառ դառնալ մրսածության գործոնով պայմանավորված սուր շնչառական վարակների աշխուժացման: 

Սուր շնչառական վարակների հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ հանապետությունը դեռևս գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում, ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, չզբաղվել ինքնաբուժմամբ՝ չօգտագործելով հակաբիոտիկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները` հետևելով անձնական հիգիենային,  գրիպանման երևույթների առաջացման ժամանակ ահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին, հագնվել եղանակին համահունչ:–0–