Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԱՄԷ-ի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի

16.03.2017, 16:54
ՀՀ կառավարությունը որոշել է թույլ տալ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի:
ԱՄԷ-ի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ որոշել է թույլ տալ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի: 

Ինչպես նիստի ժամանակ պարզաբանել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, այս որոշումը կգործի միայն միակողմ կարգով ԱՄԷ քաղաքացիների համար և չի վերաբերում Հայաստանի քաղաքացիներին:

«Այլ քայլը ձեռնարկվում է դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը ավելացնելու նպատակով, ինչպես նաև` ավելի խորը գործնական կապերի հաստատման հնարավորության համար», - ասաց Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ տարածաշրջանի այլ երկրներ ևս նմանատիպ որոշում են կայացրել, ինչն արդեն ազդել է զբողաշրջիկների այցելությունների թվի աճի վրա: -0-