Հայաստանի գործատուների գրեթե 99%–ն աշխատակիցների աշխատավարձերից հաշվարկել և պահել են կենսաթոշակային վճարումների գումարները
19.02.2014,
19:57
Այսօրվա դրությամբ գործատուների ճնշող մեծամասնությունը` գրեթե 99 տոկոսը, արդեն հաշվարկել է գումարները և պահումներ կատարել իրենց աշխատակիցներից, հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այսօրվա դրությամբ գործատուների ճնշող մեծամասնությունը` գրեթե 99 տոկոսը, արդեն հաշվարկել է գումարները և պահումներ կատարել իրենց աշխատակիցներից, հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։
2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։
Ինչպես հայտնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, Սարգսյանը, հղում անելով «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի կոնկրետ հոդվածին, որ գործատուն պարտավոր է վճարել կուտակային կենսաթոշակային գումարները, ընդգծեց, որ տվյալ հոդվածը կասեցված չէ։
Հայաստանի ՍԴ–ն հունվարի 24–ին կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի քննության ավարտը` 2014 թվականի մարտին 28–ին։
«Համաձայն օրենսդրության՝ աշխատակիցներից համապատասխան կենսաթոշակային գումարների հաշվարկից և պահումից հետո գործատուն պարտավոր է գումարը փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին»,– ասաց նախարարը, ավելացնելով, որ հակառակ դեպքում գործատուները կարող են ենթարկվել պատասխանատվության։
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։
Սարգսյանը միաժամանակ հրաժարվել է մեկնաբանել Սահմանադրական դատարանի որոշումը մինչև մարտի 28–ը` Սահմանադրական դատարանի վերջնական որոշման օրը, կենսաթոշակային վճարումներ չկատարելու դեպքում պատասխանատվությունից ազատվելու վերաբերյալ։
«Ես չեմ մեկնաբանում: Չեմ ուզում և իրավունք էլ չունեմ մեկնաբանելու ՍԴ որոշումները, բայց իմ տարրական գիտելիքները իրավունքի մասին ասում են, որ պատասխանատվությունը տարբեր տեսակի է լինում», – ասել է նա` պարզաբանելով, որ նկատի ունի գործատուի պատասխանատվությունը պետության և սեփական աշխատողների առջև։
-0