Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Նոյեմբերի 8-ից 10–ը Երևանում կանցկացվի Expo Iran-Armenia 2013 ցուցահանդեսը

04.11.2013, 15:34
«Expo Iran-Armenia 2013» ցուցահանդեսը կկայանա նոյեմբերի 8-ից 10-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։
Նոյեմբերի 8-ից 10–ը Երևանում կանցկացվի Expo Iran-Armenia 2013 ցուցահանդեսը
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  «Expo Iran-Armenia 2013» ցուցահանդեսը կկայանա նոյեմբերի 8-ից 10-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։

««New Expo» հայկական ընկերության կողմից կազմակերպած ցուցահանդեսին կմասնակցեն տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ավելի քան 20 իրանական կազմակերպություններ«– ասաց գործակալության զրուցակիցը։

Ցուցահանդեսի ընթացքում սպասվում են նվերների խաղարկություններ և համտեսներ:

«Բացի իրանական ապրանքներից, ներկայացված կլինի իրանական ընկերություններին մատուցվող որոշ ծառայություններ, այդ թվում` իրավաբանական և բիզնես–խորհրդատվություններ մատուցող հայկական մի քանի ընկերությունների արտադրանքը»,– ավելացրեց նա։ -0-