Երևանի քաղաքապետարանը 80 մլն դրամ կհատկացնի մայրաքաղաքի վարչական շրջաններում պետական դրոշներ տեղադրելու համար
22.01.2014,
17:05
Երևանի քաղաքապետարանը 80 մլն դրամ կհատկացնի մայրաքաղաքի 12 վարչական շրջանում պետական դրոշներ տեղադրելու համար, ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը 80 մլն դրամ կհատկացնի մայրաքաղաքի 12 վարչական շրջանում պետական դրոշներ տեղադրելու համար, ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
«Հայկական դրոշը պետք է լինի Երևանի բոլոր վարչական շրջաններում, դա է պահանջում «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը,– չորեքշաբթի կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արեյանը։
Արեյանը նշեց, որ քաղաքային իշխանությունը մտադիր է մեծ դրոշներ տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «այդ պրակտիկան գործում է աշխարհի գրեթե բոլոր քաղաքներում»։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պե՞տք է արդյոք նման ծախս անել այդ ծրագիրն իրականացնելու համար, փոխքաղաքապետը նշեց, որ ծախսերը լիովին արդարացված են։
«Դրոշները ժամանակի ընթացքում մաշվում են, առաջանում է դրանք նոր դրոշներով փոխարինելու անհրաժեշտություն։ Այդպիսով` ծրագրի ծախսերը լիովին արդարացված են»,– պարզաբանեց Արեյանը։
Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ ՀՀ դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։ Սույն մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը։-0-