Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց 211 նոր ավտոբուս.քաղաքապետ (ՖՈՏՈ)

25.05.2021, 14:27
Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց նոր 211 ավտոբուս.ՖՈՏՈ
Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց 211 նոր ավտոբուս.քաղաքապետ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 25  մայիսի./ԱՌԿԱ/. Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց նոր 211 ավտոբուս, պայմանագիր է ստորագրվել։ 

Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց 211 նոր ավտոբուս. ավագանու հերթական նիստի ընթացքում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նոր ավտոբուսներն, ի դեպ, համապատասխանում են միջազգային չափանիշներին, աշխատում են CNG (բնական գազ), որը համարվում է կանաչ վառելիք:

«Տեղյակ եք, որ նախորդ ավագանու նիստի ժամանակ ես ստորագրեցի պայմանագիր, որով մենք ձեռք ենք բերելու 8.6 մետրանոց, ցածր հատակով և միջազգային բոլոր նորմերին համապատասխանող 161 ավտոբուս: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ևս մեկ պայմանագիր էլ ենք արդեն կնքել՝ նույնատիպ 50 ավտոբուսների համար: Դրանց մատակարարումը ևս կապահովվի 6 ամսվա ընթացքում: Ստացվեց 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս»,- նշել է քաղաքապետը:–0–