Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում կարանտինի ռեժիմը երկարաձգվեց 6 ամսով` մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը

11.01.2021, 19:37
Հայաստանում  կարանտինի ռեժիմը երկարաձգվեց 6 ամսով` մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը
Հայաստանում  կարանտինի ռեժիմը երկարաձգվեց 6 ամսով` մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում կարանտինի ռեժիմը երկարաձգվեց վեց ամսով` մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Գործադիր մարմնի համապատասխան որոշումը հրապարակվել է երկուշաբթի Հայաստանի էլեկտրոնային կառավարության կայքում։ Որոշումն ուժի մեջ կմտնի վաղվանից։

Հայաստանում կարանտինի ռեժիմը սահմանվել էր 2020թ.–ի սեպտեմբերի 11–ին 4 ամսով` մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը ներառյալ։

Մինչև այդ, մարտի 16–ից մինչև սեպտեմբերի 11–ը, գործում էր արտակարգ դրության ռեժիմ։

Հունվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162288 դեպք, որոնցից 149873-ն` առողջացած, 2931-ը` մահվան ելքով։–0–