Կառավարությունը հաստատեց ԱԶԲ–ի հետ 60 մլն 90 հազ․ եվրոյի վարկային համաձայնագիրը Երևանի ճանապարհաշինարարության ծրագրով
18.01.2024,
13:40
Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հաստատեց 60 մլն 90 հազար եվրոյի վարկային համաձայնագիրը Ասիական զարգացման բանկի հետ, որն ուղղված է Երևանում ճանապարհային շինարարության ծրագրի ֆինանսավորմանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով, համաձայնագրի շրջանակում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունն է:
Նախագծով նախատեսվում է Հրազդան գետի վրա կառուցել 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ: Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կմ է, իջատեղերով և երկրորդային ճանապարհով՝ 6,6 կմ: Նախատեսվում է նախագիծն ավարտել 2027թ․–ին։–0–