Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանում համաներմամբ շուրջ 600 մարդ ազատ կարձակվի. նախարար

03.10.2013, 16:31
Հայաստանում անկախության 22–ամյակի կապակցությամբ հայտարարված համաներմամբ շուրջ 600 մարդ ազատ կարձակվի, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
Հայաստանում համաներմամբ շուրջ 600 մարդ ազատ կարձակվի. նախարար
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում անկախության 22–ամյակի կապակցությամբ հայտարարված համաներմամբ շուրջ 600 մարդ ազատ կարձակվի, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

«Մոտավորապես նույնքան դատապարտյալների համար էլ կկրճատվեն ազատազրկման ժամկետները», – ասել է նա։

Վերջին անգամ երկրում համաներում է հայտարարվել 2011 թ.–ին ՀՀ անկախության 20–ամյակի կապակցությամբ։ Այն ժամանակ Հայաստանում համաներմամբ ազատ արձակվեց 590 մարդ, կրճատվեցին ևս 424 դատապարտյալի ազատազրկման ժամկետները։–0–