Հայաստանում յուրաքանչյուր 5–րդ ամուսնություն ավարտվում է ամուսնալուծությամբ. սոցիոլոգ
15.05.2015,
18:34
Հայաստանում յուրաքանչյուր 5–րդ ամուսնություն ավարտվում է ամուսնալուծությամբ, ուրբաթ «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում յուրաքանչյուր 5–րդ ամուսնություն ավարտվում է ամուսնալուծությամբ, ուրբաթ «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
«Հայաստանը մնում է ընտանիքի ավանդական մոդելի կրողը, եթե ողջ աշխարհում ամուսնալուծությունների թիվը կազմում է ամուսնությունների թվի 70–80 տոկոսը, խոշոր մայրաքաղաքներում` 60 տոկոս, Ռուսաստանում` մոտ 50 տոկոս, ապա Հայաստանում այդ թիվը կազմում է ընդամենը 20 տոկոս, այսինքն` ամուսնալուծությամբ է ավարտվում յուրաքանչյուր 5–րդ ամուսնությունը», – ասաց Ադիբեկյանը։
Ինչպես կարծում է փորձագետը, Հայաստանի համար, փաստորեն, ընտանիքը մնում է այն ամրոցը, որտեղ մարդիկ պաշտպանություն են գտնում սոցիալական, տնտեսական, հոգեբանական և այլ ցնցումներից։
ԱՎԾ–ի տվյալներով` 2014 թ.–ին Հայաստանում գրանցվել է 18 912 ամուսնություն, ինչը 3 տոկոսով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից։ Ամուսնալուծությունների թիվն աճել է 19,8 տոկոսով` հասնելով 4 498–ի։ –0–