Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

«Սանիտեկ»-ը վստահեցնում է, որ տեղումներից հետո 48 ժամում ձյունը մաքրված կլինեն

08.02.2016, 17:19
«Սանիտեկ»-ը վստահեցնում է, որ ձյան տեղումների դադարից հետո 48 ժամվա ընթացքում ամբողջապես մաքրված կլինեն Երևանի գլխավոր ճանապարհները և 72 ժամվա ընթացքում ավարտին կհասցվեն երկրորդական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքները:
«Սանիտեկ»-ը վստահեցնում է, որ տեղումներից հետո 48 ժամում ձյունը մաքրված կլինեն
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Սանիտեկ»-ը վստահեցնում է, որ ձյան տեղումների դադարից հետո 48 ժամվա ընթացքում ամբողջապես մաքրված կլինեն Երևանի գլխավոր ճանապարհները և 72 ժամվա ընթացքում ավարտին կհասցվեն երկրորդական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքները, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Մինչև այդ, ընկերությունը կշարունակի արտակարգ ռեժիմով իրականացնել ձնամաքրման աշխատանքներըտեղումներին զուգահեռ:

«Փետրվարի 7 լույս 8-ի գիշերվանից մայրաքաղաք Երևանումշարունակվող ձյան տեղումներին զուգահեռ «Սանիտեկ» ընկերությունը Երևանի 10 վարչական շրջաններում իրականացնում էձնամաքրման աշխատանքներ ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցների երթևեկելի հատվածներում և մայթերում»,-ասված է հաղորդագրությունում :

Ներկայումս Երևանի փողոցներում աշխատում են ընկերության ավելի քան 60 հատուկ մեքենաներ ևավելի քան 500 աշխատակիցներ:
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որը ձյան տեղումները չեն դադարում, և մաքրած ճանապարհները կարող են ձյան թույլ շերտով ծածկվել մինչև հաջորդ մաքրումը, «Սանիտեկ» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին զգույշ լինել ավտոճանապարհներին և դժվարանցանելի ճանապարհահատվածներ նկատելիս տեղեկացնել այդ մասին ընկերության թեժ գծի աշխատակիցներին՝ զանգահարելով 8090 հեռախոսահամարով:-0-