Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ավելի քան 38 մլն դրամի տուգանք․ 33 տոննայից ավելի թունաքիմիկատներն իրացվել են առանց թույլտվության (ՎԻԴԵՈ)

20.12.2023, 14:34
Հարուցվել է վարչական վարույթ և ընկերությանն առաջադրվել է ավելի քան 38 մլն ՀՀ դրամի չափով տուգանք․ ՎԻԴԵՈ
Ավելի քան 38 մլն դրամի տուգանք․ 33 տոննայից ավելի թունաքիմիկատներն իրացվել են առանց թույլտվության (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՊԵԿ-ը պարբերաբար հսկողական աշխատանքներ է իրականացնում տարբեր ընկերությունների կողմից ներմուծված մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կոմիտեի ներքին անվտանգության վարչության կողմից ձեռք բերած տվյալների համաձայն ՆԱՎ և Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատակիցները համատեղ հսկողական միջոցառումներ են իրականացրել Հայաստանում թունաքիմիկատների ներմուծմամբ զբաղվող ընկերության տարածքում, զննվել են պահպանության հանձնված մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները։

Պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ ներմուծված 6730 արկղ՝ շուրջ 83հզ 546կգ ընդհանուր քաշով պարարտանյութից, տարածքում փաստացի առկա է եղել ընդամենը 3417 արկղը, իսկ մնացած ընդհանուր 33,130 կգ քաշով 3313 արկղ պարարտանյութն իրացվել է առանց մաքսային մարմինների թույլտվության։

Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 308-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ և ընկերությանն առաջադրվել է ավելի քան 38 մլն ՀՀ դրամի չափով տուգանք։–0–