Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի հիվանդանոցներից ուրբաթ ՍՇՎ-ից ապաքինմամբ 322 մարդ է դուրս գրվել

22.01.2016, 19:09
Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ, հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Հայաստանի հիվանդանոցներից ուրբաթ ՍՇՎ-ից ապաքինմամբ 322 մարդ է դուրս գրվել
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/ Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ, հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան):

«Իրավիճակը շարունակում է մնալ կայուն։ Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները»,-ասված է հաղորդագրությունում:

Ներկայում Հայաստանում գրանցվել է H1N1 ենթատեսակի գրիպի վիրուսի բարդություններից մահվան 18 դեպք, միաժամանակ, մահացածները տառապել են ուղեկցող այլ քրոնիկ հիվանդություններով:-0-