Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-8

Հայաստանը դարձել է 27–րդ երկիրը, որտեղ կհրատարակվի Forbes–ը

16.10.2013, 14:10
Forbes հեղինակային ամսագիրը կհրատարակվի Հայաստանում, հայտնել է Forbes Armenia ամսագրի համակարգող Անուշ Ստեփանյանը։
Հայաստանը դարձել է 27–րդ երկիրը, որտեղ կհրատարակվի Forbes–ը
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Forbes հեղինակային ամսագիրը կհրատարակվի Հայաստանում, հայտնել է Forbes Armenia ամսագրի համակարգող Անուշ Ստեփանյանը։

Forbes  ամսագիրը հրատարակվում է 1917 թվականից և տարածվում է աշխարհի ավելի քան 55 երկրում։

Forbes Armenia–ն հրատարակման արտոնագիր է ստացել, և Հայաստանը դարձել է 27–րդ երկիրը, որտեղ կհրատարակվի հեղինակային ամսագիրը։

Հայաստանում Forbes–ը ներկայացնում է «Մեդիա Փարթներս» ընկերությունը, որը կազմակերպում է տարեկան 12 թողարկումների հրատարակումը, ինչպես նաև www.forbes.am բիզնես–պորտալը։

Forbes Armenia–ն կհրատարակի Forbes Life ամսագիրը, հատուկ համարներ, ինչպես նաև կկազմակերպի գործարար համաժողովներ`Forbes–ի կանոններին համապատասխան։