Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում 2500 հաշմանդամ աշխատանք է փնտրում. նախարար

26.02.2016, 14:15
Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված է 2500 հաշմանդամ, որոնք աշխատանք են փնտրում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
 Հայաստանում 2500 հաշմանդամ աշխատանք է փնտրում. նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ներկայում,  Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված է 2500 հաշմանդամ, որոնք աշխատանք են փնտրում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հայաստանի զբաղվածության տարածքային կենտրոններում գրանցված  գործազուրկների թիվը 2015 թվականին աճել է 16.4 տոկոսով, կամ 76.7 հազար մարդ:

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու հաշմանդամների աշխատանքի տեղավորման քվոտայի պահպանմանը: Մեր նախարարությունը լուծել է քվոտաների պահանջի հետ կապված հարցը: Ներկայում, եթե չեմ սխալվում, նախարարությունում հաշմանդամությամբ 13 հոգի է աշխատում»,-ասաց Ասատրյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հաշմանդամների համար լուրջ քայլեր են ձեռնարկվում աշխատավայրերի հասանելիության ուղղությամբ: Այդ համտեքստում նախարարը կարևոր նշանակություն  է տալիս և դրական գնահատում աշխատանքի միջոցով հաշմանդամների կյանքի որակի բարձրացման Life ծրագրի արդյունքներին:

«Այն լավ ծրագրված և ժամանակին իրականացված ծրագիր է: Կառավարությունը  մեծ կարևորություն է տալիս բոլորի համար կրթության և աշխատանքի հավասար հնարավության ապահովմանը»,-ասաց Ասատրյանը:

Life ծրագիրը իրականավում է 2012 թվականից և ուղղված է աշխատանքի միջոցով հաշմանդամների կյանքի որակի բարձրացմանը:

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 200 հազար հաշմանդամ:.-0-