Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում, նախորդ տարվա համեմատ, 9 դիրքով առաջընթաց է գրանցել

03.10.2024, 13:28
Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է
Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում, նախորդ տարվա համեմատ, 9 դիրքով առաջընթաց է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2024թ. թվականի սեպտեմբերի 26-ին հրապարակված «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց 9 դիրքով՝ զբաղեցնելով 63-րդ հորիզոնականը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից։

Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է: Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք», «Ստեղծագործական արտադրանք», «Շուկայի կատարելագործվածություն» և «Բիզնես գործընթացների բարդություն» հենասյուներով: Միևնույն ժամանակ, անկում է գրանցվել «Ինստիտուտներ» հենասյունում։