Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Կմեկնարկի «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» 2014-ը

17.03.2014, 12:47
Երևանում արդեն հինգերորդ անգամ կմեկնարկի «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ
վարչապետի գավաթ» մրցաշարը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը
Կմեկնարկի «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» 2014-ը
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանում արդեն հինգերորդ անգամ կմեկնարկի «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը

Այս տարի մրցաշարին մասնակցելու են պետական 23 գերատեսչությունների թիմեր՝ շուրջ 150 մասնակիցներով: 

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների կողմից՝ ՀՀ կրթության և գիտության
նախարարության աջակցությամբ: 

Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս նպաստել  ինտելեկտուալ խաղերի տարածմանը Հայաստանում:

Անցյալ տարի «ՀՀ վարչապետի գավաթը» շահեց հանրապետության ԱԳՆ-ն` նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների 27 թիմերի միջև։--0—