Սևանա լճի մակարդակը 2012 թվականի առաջին կիսամյակում բարձրացել է քառորդ մետրով` հասնելով 1900.36 մետրի
22.08.2012,
17:50
Սևանա լճի մակարդակն այս պահին կազմում է 1900.36 մետր, հայտնեց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Սևանա լճի մակարդակն այս պահին կազմում է 1900.36 մետր, հայտնեց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը։
Վերջին երեք տարվա ընթացքում ջրի մակարդակը բարձրացել է 91 սանտիմետրով, ինչի արդյունքում 2011 թվականի ամռանը հաջողվեց հասնել 1900.5 մետր ամենաբարձր ցուցանիշի։ Սակայն 2012 թվականի հունվարի մեկին Սևանի մակարդակը կազմում էր 1900.13 մետր։
«Հետագայում նախատեսվում է Սևանի մակարդակն ավելացնել ևս 3 մետր 10-15 սանտիմետրով։ Ընդ որւմ, լճի մակարդակը կկազմի մոտ 1903.50 մետր»,– ասաց նա։ Ավալյանը հայտնեց նաև, որ լճի մերձափնյա գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 144 հազար հա։ Դրանից մոտ 22 հազար հեկտարը կազմում է լողագոտին, որից 4300 հա–ն հանգստյան գոտի է։
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Այն գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։-0-