Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանցիները կհանգստանան չորս օր` սեպտեմբերի 18–21–ը ներառյալ

08.09.2021, 13:24
Անկախության տոնի կապակցությամբ հայաստանցիներին երկար հանգստյան օրեր են սպասվում
Հայաստանցիները կհանգստանան չորս օր` սեպտեմբերի 18–21–ը ներառյալ

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ քաղաքացիները կկարողանան հանգստանալ չորս օր։ Կառավարությունն այսօր կայացած նիստի ընթացքում սեպտեմբերի 20–ի աշխատանքային օրը (երկուշաբթի) տեղափոխեց սեպտեմբերի 25 (շաբաթ)։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով, քանի որ սեպտեմբերի 21–ին Հայաստանում նշվում է անկախության օրը, և այն ոչ աշխատանքային է, ավելի նպատակահարմար է տեղափոխել աշխատանքային օրը։ Այսպիսով, քաղաքացիները կկարողանան հանգստանալ չորս օր` սեպտեմբերի 18–ից մինչև սեպտեմբերի 21–ը ներառյալ։

Նրա խոսքով, որոշման ընդունումը  պայմանավորված է տոների կապակցությամբ քաղաքացիների հանգստի կազմակերպման անհրաժեշտությամբ և «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19–րդ հոդվածին համապատասխան։ 

Հայաստանը սեպտեմբերի 21–ին կնշի անկախության 30–ամյակը։–0–