Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 17–ին

11.12.2013, 14:44
Հայաստանի գլխավոր տոնածառը, որը տեղադրված է Երևանի Հանրապետության հրապարակում, լույսերը կվառի դեկտեմբերի 17–ին, հայտնեց Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։
Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 17–ին
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գլխավոր տոնածառը, որը տեղադրված է Երևանի Հանրապետության հրապարակում, լույսերը կվառի դեկտեմբերի 17–ին, հայտնեց Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

«Մայրաքաղաքի քաղաքապետը դեկտեմբերի 17–ի երեկոյան հանդիսավոր կերպով կվառի երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Հանդիսավոր արարողությունից հետո տեղի կունենա համերգ` հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ։ Միաժամանակ կվառվեն Երևանի բոլոր վարչական շրջանների ամանորյա տոնածառների լույսերը»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Բաղդասարյանը։

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Կամո Մովսիսյանն իր հերթին նշեց, որ ՀՀ մարզերից բերված Երևանի 6000 ճյուղից հավաքված գլխավոր տոնածառի բարձրությունը, ինչպես նախորդ տարի, կազմում է 32 մետր։ Այն զարդարելու համար օգտագործվել է ավելի քան 38 հազար լույս և 500 խաղալիք։

Բացի այդ, լույսերով կզարդարվեն շուրջ 300 ծառեր։ Որոշ կենտրոնական շենքեր, տրանսպորտային միջոցներ նույնպես տոնական ձևավորում կստանան։ –0–