12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
06.12.2018,
11:42
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ դեկտեմբերի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի՝ Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշենի 4-րդ բնակելի զանգվածի 1-9 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–