Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

12։00–ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի. ոստիկանություն

18.04.2018, 13:13
Այսօր ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 66 քաղաքացի։
12։00–ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 66 քաղաքացի, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն` հղում անելով ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությանը։

Ոստիկանությունից նշել են, որ հավելյալ ինֆորմացիա կտրամադրեն մոտ մեկ ժամից։

«Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Փաշինյանն ապրիլի 13–ից Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Հանրահավաքներն ապրիլի 16–ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով վնասվածք է ստացել 46 մարդ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու 6 ոստիկան։ Երեքշաբթի Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին և իր համախոհների հետ արգելափակեց պետական գերատեսչությունների շենքերի մեծ մասը։

Ապրիլի 17–ին ՀՀ ԱԺ–ն 77 «կողմ» և 17 «դեմ» ձայներով Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում։–0–