Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ–ն 117 երկրների շրջանում զբաղեցրել է 30–րդ տեղը 2019թ.–ի Սովի գլոբալ ցուցիչում

16.10.2019, 15:14
GHI–ում Հայաստանն ունի 7,8 միավոր, ինչը նշանակում է, որ երկրում գրանցվել է սովի ցածր մակարդակ։
ՀՀ–ն 117 երկրների շրջանում զբաղեցրել է 30–րդ տեղը 2019թ.–ի Սովի գլոբալ ցուցիչում

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը 117 երկրների շրջանում զբաղեցրել է 30–րդ տեղը 2019թ.–ի Սովի գլոբալ ցուցիչում (Global Hunger Index, GHI):

GHI–ում Հայաստանն ունի 7,8 միավոր, ինչը նշանակում է, որ երկրում գրանցվել է սովի ցածր մակարդակ։

Տարածաշրջանի երկրներից Ռուսաստանը GHI–ում զբաղեցրել է 22–րդ տեղը (5,8 միավոր), Վրաստանը 40–րդն է (9,2 միավոր), Ադրբեջանը` 29 (7,4 միավոր), Իրանը 31–րդն է (7,9 միավոր), Թուրքիան ամենացածր ցուցիչ ունեցող 17 երկրների ցանկում է։ Վերջիններիս միավորների միջև տարբերությունը մինիմալ է։

Ամենավերջին տեղում Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունն է` 53,6 միավորով, ինչը նշանակում է, որ այդ երկրում սովի մակարդակը չափազանց բարձր է ու մտահոգիչ։

Սովի գլոբալ ցուցիչը (GHI) գործիք է, որը մշակված է գլոբալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում սովի աստիճանի համակողմանի չափման և դրան հետևելու համար։ GHI–ի գնահատականները հաշվարկվում են ամեն տարի` սովի պայքարում առաջընթացի և անհաջողությունների գնահատման համար։ GHI–ին կոչված է բարձրացնել իրազեկվածությունն ու պայքարի մակարդակը սովի դեմ, հնարավորություն ընձեռել համեմատելու երկրների միջև սովի մակարդակն ու գրավելու ուշադրությունն աշխարհի այն շրջանների նկատմամբ, որտեղ սովի մակարդակն ամենաբարձրն է։

GHI–ի գնահատականները հաշվարկվում են` եռաստիճան պրոցեսի օգտագործմամբ, որի հիմքում ընկած են տարբեր աղբյուրներից վերցված տվյալները

GHI–ն տարեկան հաշվետվություն է, որը հրապարակվում է Concern Worldwide և Welthungerhilfe ոչ կառավարական կազմակերպությունների կողմից։–0–