Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-8

10–ժամյա և 20–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Լոռիում

29.06.2018, 17:49
10–ժամյա և 20–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Լոռիում։
10–ժամյա և 20–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Լոռիում

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./ԱՌԿԱ/. 10–ժամյա և 20–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Լոռիում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ լանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` 3-րդ զանգվածի ջրամատակարարումը` բացառությամբ` Գայի պողոտայի 1, 6, 18, 20, 22, 26, 28, 32 համարների։ 

Ս.թ. հուլիսի 3-ին ժամը 12.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Լոռու մարզի` Այգեհատ, Օձուն, Աքորի, Հագվի, Հաղթանակ, Դեղձավան, Զորական գյուղերի, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ և Սանահին թաղամասերի ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–