Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ավելի քան 12 հազար դիմորդ արդեն դարձել է ուսանող. կրթության և գիտության նախարարություն

14.07.2012, 19:48
Միասնական պետական քննության արդյունքում 2012թ.-ին Հայաստանի պետական և մասնավոր բուհեր են դիմել 12108 շրջանավարտներ՝ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, հաղորդեցին կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Միասնական պետական քննության արդյունքում 2012թ.-ին Հայաստանի պետական և մասնավոր բուհեր են դիմել 12108 շրջանավարտներ՝ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, հաղորդեցին կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվել է ընդունող հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում, որը վարում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դիմորդներից 10470-ն ընդունվել են վճարովի, իսկ 1638-ը՝ անվճար ուսուցման համակարգ։

Առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների  7 հաղթող, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների  19 մրցանակակիր, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատաuխան մաuնագիտությունները:

Ընդհանուր առմամբ, այս տարի  ՄՊՔ է հանձնել 18105 դիմորդ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ հանրապետության բոլոր մարզերում ավարտական և միասնական քննությունների անցկացման համար բացվել էր 40, իսկ ԼՂՀ-ում՝ 8 քննական կենտրոն։ -0-