Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Երևանում տեղադրվել է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

07.09.2022, 11:37
Նմանօրինակ այլ խաչմերուկներում ևս կտեղադրվեն լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշաններ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երևանում տեղադրվել է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հաղորդում է, որ հետիոտնի անվտանգ տեղաշարժն ապահովելու և հնարավոր պատահարների թիվը նվազացնելու նպատակով, Ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ, Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում և Արշակունյաց պողոտա Ագաթանգեղոսի փողոց հատման վայրում տեղադրվել է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող, հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին։

Նմանօրինակ այլ խաչմերուկներում ևս կտեղադրվեն լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշաններ։–0–