Երևանում ձյուն է սպասվում․ ձնածածկույթի բարձրությունը կհասնի 10–15սմ–ի
22.01.2024,
13:22
Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում․ ջերմաստիճանը կնվազի 14–16 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Կենտրոնից հայտնում են, որ հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 22-ի ցերեկը, 23-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է ձյուն տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ, բուք, ճանապարհներին մերկասառույց:
Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 14-16 աստիճանով:
Հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները կլինեն անձրևի, 23-ին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ՝ 10-15սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց:
Հանրապետության տարածքում հունվարի 4-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան 3-6մ/վ, հունվարի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։–0–