Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևանում ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից ագրեսիվ պահվածքի պատճառով (ՎԻԴԵՈ)

02.05.2023, 11:35
Նախորդ շաբաթ Facebook–ում գրառում էր տեղադրվել, որտեղ քաղաքացիներից մեկը բողոքում է ավտոբուսի վարորդի ոչ հարիր պահվածքից. ՎԻԴԵՈ
Երևանում ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից ագրեսիվ պահվածքի պատճառով  (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ Facebook–ում գրառում էր տեղադրվել, որտեղ քաղաքացիներից մեկը բողոքում է ավտոբուսի վարորդի ոչ հարիր պահվածքից: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանոի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:

«Գրառման մեջ ասվում էր, որ վարորդը ագրեսիվ է իրեն պահել վարելու ընթացքում, ծխել է, մնացորդը դուրս է նետել և նաև ուղևորներին պարբերաբար հորդորել է, որ մանրադրամը փոխանցեն իրեն»,-ասաց նա:
«Երևանի ավտոբուս» ԲԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն իր հերթին նշեց, որ բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, իրենք դիտել են տվյալ տեսանյութը։

«Հաստատվեց, որ վարորդն իրեն շատ վատ է պահել, ուղևորին թույլ չի տվել դրամը գցել արկղի մեջ, ասել է՝ տվեք ինձ: Այո, ծխել է և ծխախոտը դուրս է նետել: Այդ ամեն ինչը մեզ մոտ ֆիքսված է։ Այդ վարորդը հեռացվել է աշխատանքից: Մենք ամենօրյա ռեժիմով բոլոր վարորդներին հորդորում ենք, որ ղեկին չծխեն, բոլորը լինելու են սափրված, մաքում, ավտվուսները լինելու են մաքուր: Եթե կլինեն վարորդներ, որ շարունակում են ծխել, կհեռացվեն աշխատանքից», – ասաց Մանուկյանը։

Նա քաղաքացիներին կոչ արեց ավտոբուս բարձրանալիս ունենան 100-դրամանոց և անմիջապես գցեն արկղը։–0–