Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ

15.04.2024, 13:27
Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Աստանայի ակիմ (քաղաքապետ) Ժենիս Կասիմբեկը
Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Երևանն ու Ղազախստանի մայրաքաղաք Աստանան հռչակվել են քույր քաղաքներ։ 

Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տեղական ինքնակառավարման, քաղաքային տնտեսության ծառայությունների կառավարման, մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական ապահովության և առողջապահության, հասարակական տրանսպորտի և երթևեկության կառավարման, ինչպես նաև գործարար շրջանակների ու մի շարք այլ ոլորտներում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Աստանայի ակիմ (քաղաքապետ) Ժենիս Կասիմբեկը։