Երևանի մի շարք հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։
21.06.2019,
20:07
24 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. Երևանի մի շարք հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։
Պլանային ջրանջատում «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ի ժամը 10.00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Դավթաշեն 9 փողոցի, Սասնա Ծռեր փողոցի, Հալաբյան 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 40 համարների, Ալիխանյան Եղբայրներ փողոցը իր նրբանցքով, Ալիխանյան Եղբայրների անվան Ֆիզիկայի ինստիտուտի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:–0–