Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Երևանի վարչական շրջաններից մեկում 30 ժամ գազ չի լինի

12.08.2020, 11:54
30 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի գազամատակարարումը
Երևանի վարչական շրջաններից մեկում 30 ժամ գազ չի լինի
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Երևանի վարչական շրջաններից մեկում օգոստոսի 12-ին ժամը 10․00-ից մինչև օգոստոսի 13-ի ժամը 16․00-ն կդադարեցվի գազամատակարարումը «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհով անցնող նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Ինչպես ասվում է «Գազպրոմ Արմենիայի» Facebook-յան էջում, բնական գազ չի լինի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Գ-1, Գ-3 թաղամասերի, Հասրաթյան փողոցի թիվ 25/2, 25/4, Մազմանյան փողոցի թիվ 5/9, Նորաշեն փողոցի թիվ 4, 12/16, 37, Գ.Չաուշի փողոցի թիվ 14/7 հասցեների բազմաբնակարան շենքերում, հարակից առանձնատներում և հանրային օբյեկտներիում:-0-