Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է տուգանքների մասին սխալ կայանման հետևանքով

02.04.2019, 13:08
Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է տուգանքների մասին սխալ կայանման հետևանքով:
Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է տուգանքների մասին սխալ կայանման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ շաբաթ և կիրակի օրերին ստուգայցեր են կատարել Խաչիկ Դաշտեցի փողոցում գտնվող ավտոշուկայի հարակից տարածքում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ 

Մայթերին և սիզամարգերին կայանած մեքենաների վարորդները զգուշացվել են, որ օրենքով արգելվում է նման կայանումը, որից հետո մեքենաները դուրս են բերվել: 

Արդեն տարածքն Էրեբունի վարչական շրջանի ուժերով մաքրվել է: Կանաչապատ հատվածն էլ ամբողջությամբ կբարեկարգվի: 

«Ստուգայցերը կլինեն շարունակական: Վարորդներին հորդորում ենք՝ կայանումը կազմակերպել ճիշտ՝ խուսափելու համար վարչական պատասխանատվությունից», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:–0–