Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Երևանի մետրոն դեկտեմբերի 31–ին կաշխատի արտակարգ ռեժիմով

27.12.2023, 13:09
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
Երևանի մետրոն դեկտեմբերի 31–ին կաշխատի արտակարգ ռեժիմով
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով, հաղորդում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2024 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին:–0–